Breaking News

Մեր երկրում, եթե ծառին ուզենան բռնաբարության հոդվածով դատեն՝ կդատեն

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյան չի զարմանում, որ Արցախի հերոս Սամվել Բաբայանին դատապարտեցին 6 տարվա ազատազրկման։

«Մեր իշխանությունները, սկսած անցած դարասկզբից, կամ գնդակահարել են հերոսներին, կամ էլ՝ երկրից աքսորել։ Եթե վերցնենք Առաջին հանրապետության ժամանակ՝ Անդրանիկ, Նժդեհ, Դրո, Սարդարապատից հետո ուր էին մեր հերոսները, Նազարբեկովն էլ ո՞ւր էր, ինչ եղավ, գնդակահարվեցին և գնացին։ Հիմա նորից ունեցել ենք ազատամարտ, հաղթանակներ ենք տարել, հիմա այսօրվա մեր հերոսներին են դատապարտում կամ աքսորում, նույն ձեռագիրն է իշխանության։ ՀՀ իշխանությունները երբեք չեն փոխվում։ Էսօր Սամվել Բաբայան, վաղը «Սասնա ծռեր», մյուս օրը մեկը, տարբեր խմբեր, բոլորին ներառել են տարբեր խմբերում և պիտի դատապարտեն իհարկե։ Ալիքը ծավալված է, գնում է, տեսեք՝ քանի ազատամարտիկներ կան, 50-ից ավելի ազատամարտիկներ կան, որ դատավճիռը դեռ չի կայացված, բոլորին էլ անխնա դատապարտելու են»,- շեշտեց նա։
Գագիկ Մելքոնյանը կարծում է, որ քաղաքական պատվեր էր Բաբայանի գործով վճիռը.
«Մեր երկրում, եթե ծառին ուզենան բռնաբարության հոդվածով դատեն՝ կդատեն, ում էլ ուզեն կարան դատեն, երկու հոգի կարան փողոցից վկա բերեն, նստացնեն, ինչ կապ ունի՝ էդ մարդը մեղավոր է, թե չէ»,- շեշտեց նա։

Check Also

44-օրյա արյունալի և մեր երկրի համար կործանարար պատերազմում պաշտոնական Կիևը անթաքույց աջակցում և ողջունում էր Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի և Հայաստանի

Ներկայումս Հայաստանը ևս կանգնած է աշխարհաքաղաքական ջրբաժանին: Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն կողմնորոշվում, թե …