Breaking News

Եթե ձեր մարմնի վրա առկա է խալի այս տեսակը, ապա շտապեք դիմել բժշկի

Վերջին 10 տարվա ընթացքում կտրուկ մեծացել է մելանոմայով հիվանդության դեպքերի թիվը։ Մաշկի քաղցկեղը հաճախ զարգանում է խալից կամ բնածին բծերից, այդ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս տարին մեկ անգամ դրանք ստուգել մաշկաբանի մոտ։

Տնային պայմաններում ևս պետք է հետևել դրանց, գիտենալ ախտանիշները, որոնց դեպքում պահանջվում է մասնագետի շտապ խորհրդատվություն։

Խալերը սկսում են առաջանալ կյանքի առաջին տարուց հետո։ Դրանք կարող են մեծանալ, փոխել տեսքը։ Բժիշկ-մաշկաբանները մշակել են ստուգման ալգորիթմ՝ «ԱԿԿՈՐԴ» համակարգը՝ հիմնված վտանգավոր 6 նշանների հետ, որը պետք է գիտենա յուրաքանչյուր մարդ։

Ռիսկի գործոնները մաշկի քաղցկեղի դեպքում

Խալերը մաշկի պիգմենտացիայի արդյունք է, որի դեպքում մի հատվածում առաջանում է մեծ թվով բջիջների՝ մելանոցիտների կուտակում։ Նման նորագոյացություններ կարող են առաջանալ գործնականում մարմնի ցանկացած հատվածում, ներառյալ լորձաթաղանթները և լնդերը։ Նորմայում դրանք ընդունում են տարբեր ձևեր և տեսքեր, կարող են լինել վառ կամ մուգ, կարմիր կամ սև գույնի։

Սովորական վիճակում խալերը վտանգավոր չեն առողջության համար, չեն ազդում մեր ինքնազգացողության վրա։ Բայց որոշակի գործոնների ազդեցության տակ կարող է սկսվել մելանինային բջիջների վերածում չարորակ ուռուցքի հյուսվածքների։ Վաղ փուլում մաշկի քաղցկեղը լավ է բուժվում, այդ պատճառով կարևոր է իմանալ վտանգավոր հիվանդության առաջին նշանները։

«ԱԿԿՈՐԴ» համակարգը․ խալերի ստուգման կանոնները

Մելանոմայի առաջին նշանները բաց չթողնելու համար կանոնավոր կերպով ինքնուրույն զննեք ձեզ։ Հիշեք ընդամենը 6 նշաններ, որոնք ցույց են տալիս վտանգը, որպեսզի ժամանակին դիմեք բժշկի։

Ա – անհամաչափություն

Աչքով զննելու դեպքում պատկերացրեք, որ խալի միջով անցնում է ուղիղ գիծ։ Եթե խալի ստացված կեսերը մոտավորապես համաչափ են, ապա անհանգստության պատճառ չկա։ Խախտման կամ մեծացման դեպքում  ավելի լավ է դիմել մաշկաբանի խորհրդատվությանը։

Ե – Եզր

Առողջ խալի եզրերը հարթ են, գծերը սահուն և փափուկ։ Չարորակի վերածումը կարող է ցույց տալ սուր ծայրերի, կտրուկ ալիքների առաջացումը։

Ա – Արյունահոսություն

Պարտադիր դիմեք օգնություն ստանալու համար, եթե առանց խալի վնասման կամ կտրման դրանից սկսել են գալ արյան կաթիլներ, տհաճ հոտով հեղուկ։

Ե – երանգավորում

Խալերը կարող են ունենալ տարբեր երանգավորումներ, ներառյալ կարմիր և հագեցած սև։ Նորմայում գույնը չի փոխվում ողջ կյանքի ընթացքում։ Եթե դուք նկատել եք մգացում, առաջացել են սև բծեր կամ խալը բաց շագանակագույնից դարձել է մուգ, ավելի լավ է դիմել մասնագետի։

Չ – չափ

Ըստ ուռուցքաբանների դիտարկումների՝ մելանոմայի ավելի հակված են վերածվել 0,6սմ տրամագիծը գերազանցող խալերը։

Դ – դինամիկա

Բարորակ խալի նշաններից մեկը համարվում է մազիկների աճը։ Եթե գոյացությունը փոխվել է, մակերևույթի վրա կարող են առաջանալ վերքեր, ճաքեր կամ կեղևակալում։

Check Also

Մոռացեք կշեռքի մասին. 6 կարծրատիպային սխալներ նիհարելու ճանապարհին

Դուք ժամերով քրտնում եք մարզասրահում, սահմանափակում եք սննդի չափաբաժինը, բայց այդպես էլ ոչինչ չի՞ ստացվում: …