Breaking News

Դոլարը շարունակում է թանկանալ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 29-ին, կազմել է 484.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.12 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 648.81 դրամ (աճել է 4.67 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 574.71 դրամ (նվազել է 1.06 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.31 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 265.81 դրամ, ոսկի՝ 20,116.13 դրամ, պլատին՝ 14,870.85:
Նոյեմբերի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել:

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …