Breaking News

Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ. Գագիկ Համբարյան

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններ Իգոր Պոպովի(Ռուսաստան),Էնդրյու Շեֆերի(ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի(Ֆրանսիա) հետ…Հանդիպման վերաբերյալ Չավուշօղլուն տեղեկություն է հրապարակել իր twitter-յան էջում և կատարել հետևյալ գրառումը՝”Անկարայում հանդիպեցի Մինսկի խմբի համանախագահների հետ և ևս մեկ անգամ հայտնեցի նրանց Թուրքիայի զորակցությունը”…
Դե թուրքը մնում է թուրք…Չաշուշօղլուն շատ շուտ մոռացավ,թե ինչպես էր ընդամենը վերջերս իր դժգոհությունը հայտնում Մինսկի խմբի համանախագահների անգործությունից և մեղադրում վերջիններիս հակամարտության լուծումը ձգձգելու մեջ…Բավական երկար ժամանկ է Բաքուն և Անկարան ջանքեր են գործադրում՝փոխելու Մինսկի խմբի համանախագահների կազմը՝գործող եռյակին ցանկանալով գումարել նաև Անկարային և Բեռլինին…Իսկ հիմա պարզվում է,որ Անկարան զորակցում է Մինսկի խմբին…
Ընդհանրապես,այն հանգամանքը,որ Թուրքիայի նման երկիրը հայտնվել է Մինսկի խմբում՝հայկական դիվանագիտության կոպիտ սխալներից մեկն էր… Պաշտոնական Երևանը մեծ սծալ է կատարել,որ ժամանակին վետո չի օգտագործել Անկարայի Մինսկի խմբում հայտնվելու վերաբերյալ…Իսկ հիմա,օգտվելով Մինսկի խմբի անդամ լինելու հանգամանքից թուրքերը Անկարայում ընդունում են Մինսկի խմբի համանախագահների դեսպաններին,այն դեպքում,երբ Հայաստանը բոլոր հարթակներից հայտարարում է,որ Թուրքիան,ով Արցախյան հարցում լիովին պաշտպանում է Բաքվի տեսակետը,չի կարող լինել միջնորդ Հայաստանի,Արցախի և Ադրբեջանի միջև…

Գագիկ Համբարյան

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …