Breaking News

Պամելա Անդերսոնը Քիմ Քարդաշյանին արհեստական մորթուց մուշտակ է ուղարկել

Պամելա Անդերսոնը որոշել է լրջորեն զբաղվել Քիմ Քարդաշյանով, ով հայտնի է բնական մորթու նկատմամբ իր սիրով: Նախկինում նա արդեն Քիմին դիմել է բաց նամակով, որում նրան խնդրել է դադարել մուշտակներ գնել և կրել, սակայն անհրաժեշտ արդյունքի չի հասել, հայտնում է Page Six-ը:
Պամելան, ով արդեն երկար տարիներ հանդես է գալիս հօգուտ կենդանիների պաշտպանության և PETA կազմակերպության անդամ է, Քիմին արհեստական մորթով մուշտակ է նվիրել՝ դրան սուրբծննդյան բացիկ կցելով: 50-ամյա Անդերսոնը Քարդաշյանին խնդրել է ընդունել ամանորյա նվերը և հրաժարվել կենդանիների բնական մորթուց:
«Ուզում եմ նշել, որ դու հրաշալի մարդ ես մեծ սրտով: Ես քեզ գրում եմ՝ խնդրելու համար կարեկցանք դրսևորել նորաձևության իսկական զոհերի՝ կենդանիների նկատմամբ, որոնց սպանում են հանուն մորթու… Երկրպագուներդ քեզնով ավելի կհիանան, եթե հրաժարվես դրանից»,- գրել է Անդերսոնը:
Մոտ 400-500 դոլար արժեցող մուշտակը ռուսական ապրանքանիշի է: Քարդաշյանի ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանել նվերը:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …