Breaking News

Ինչու են Վանո Սիրադեղյանի դստերը դուրս հանում հիվանդանոցից․ Նախարարի պարզաբանումը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Վանո Սիրադեղյանի դստերը՝ ով տեսանյութով դիմել էր նախարարին, տեղեկացնելով, որ իրեն առանց համապատասխան բուժում տրամադրելու դուրս են հանում հիվանդանոցից։

«Հարգելի Արփի, առաջին օրվանից բժիշկներն արել են ամեն բան Ձեր ապաքինման համար և ուրախ ենք, որ արդեն առողջական վիճակը թույլ է տալիս Ձեզ դուրս գրելու հիվանդանոցից:Իհարկե կհոգանք, որ տանը Ձեզ հսկող բժիշկ ունենաք, սակայն այս իրավիճակում հիվանդանոցային բուժում ստանալու համար հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնած, և ամեն մահճակալ պետք է զբաղեցվի միայն խիստ բժշկական ցուցման անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչի կարիքը, բարեբախտաբար, Դուք չունեք հիմա: Խնդրում եմ հարգալից լինել այն բուժանձնակազմի նկատմամբ, որոնց շուրջօրյա աշխատանքի շնորհիվ, այսօր առողջացման ճանապարհին եք»:

Արփի Սիրադեղյանը տեսանյութ էր հրապարակել, որով դիմել էր նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի տնօրինությանը ՝ զգուշացնելու բաժնի վարիչին, ով ըստ Սիրադեղյանի, հայտարարել է, որ պացիենտը պետք է դուրս գա հիվանդանոցից։Սիրադեղյանը նշել է, որ ինքը թոքաբորբ ունի, շնչառական անբավարարվածություն ու պարբերաբար վատ է զգում իրեն։ Արփի Սիրադեղյանը նշել է, որ իրեն վատ է զգում, համապատասխան բուժօգնություն չեն տրամադրում ու դուրս հանում հիվանդանոցից։

Check Also

Որոնողական աշխանքները հոկտեմբերի 18-ից դադարեցված են․ Հունան Թադևոսյան

2020 թվականի նոյեմբերի 13-ին ՌԴ խաղաղապահ ուժերի, ԿԽՄԿ առաքելության և ադրբեջանական կողմի հետ նախապես ձեռք …