Breaking News

«Փաստ». Մեկը չէ, երկուսը չէ, անգամ երեքը չէ. տեսչության պետը 18 անուն անշարժ գույք ունի

«Փաստ» օրաթերթը գրում է.«Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պետ Արամ Մելքոնյանը 18 անուն անշարժ գույք ունի: Մելքոնյանը վերջերս է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը, որից էլ տեղեկանում ենք այս մեծ ունեցվածքի մասին:

Նա հայտարարագրել է չորս բնակարան, ութ հողամաս, չորս ավտոտնակ եւ մեկական բազմամյա տնկի ու անավարտ շինություն: Թեեւ Մելքոնյանը չորս ավտոտնակ ունի, բայց ավտոմեքենան մեկն է՝ «MERCEDES–BENZ E 240» մակնիշի:

Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նույնպես ահռելի թվեր են կազմել, այն է՝ 137 միլիոն դրամ ու 215 հազար ամերիկյան դոլար: Եկամուտներն էլ կազմել են 1 միլիոն 761 հազար դրամ ու գոյացել աշխատավարձից»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …