Breaking News

Նյու Յորքի գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին

Նոյեմբերի 29-ին Նյու Յորքի գլխավոր տոնածառի լույսերը վառ։ վել ենՄիջոցառումն ավանդաբար անցկացվել է Մանհեթենի Ռոքֆելլեր-պլազայում։ Այսպիսով՝ սուրբծննդյան սեզոնը կարելի է բացված համարել։ Այս մասին հայտնում է VOA-ն իր ֆեյսբուքյան էջում։

Ռոքֆելլեր-կենտրոնի գլխավոր այգեպանը պատմել է, որ այդ նորվեգական եղևնու վրա նշան էր արել 7 տարի առաջ, Փենսիլվանիայի մասնավոր հողատարածքում, և սպասել, որ այն հասնի իր լավագույն տեսքին։ Տերը 23 մետրանոց 80-ամյա ծառը քաղաքին նվիրաբերել է միանգամայն անվճար։

Եղևնու լույսերը վառ կմնան մինչ հունվարի 7-ը, որից հետո, ըստ ավանդույթի, ծառը կսղոցեն և կօգտագործեն չունևոր ընտանիքների համար տներ կառուցելու համար։

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …