Breaking News

Եվս մեկ տարի ՀՀ ներկրվող ռուսական բնական գազի գինը կմնա անփոփոխ

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ և ՌԴ վարչապետների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ՀՀ ներկրվող բնական գազի գինը եկող տարվա համար կմնա անփոփոխ: «Մինչև 2018-ի ավարտը ՀՀ ներկրվող ռուսական բնական գազի գինը մնում է անփոփոխ»,- նշել է նա:

«Անցյալ տարի սոցիալապես անապահով խավի և սահմանամերձ համայնքների բնակիչների համար դիֆերենցված մոտեցում էինք դրել, դրա հետ կապված մենք բան ունե՞նք անելու, թե՞ ոչ»,- վարչապետի հարցին ի պատասխան, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը նշել է. «Որևէ բան չունենք անելու, եթե այլ բան չենք փոխում, այսինքն՝ դա կշարունակվի»,- պատասխանեց ՀԾԿՀ նախագահը:

 

Check Also

Ինչպես կարող են Ուկրաինայի հակամարտությունն ու ռուբլու փոխարժեքն ազդել ՀՀ տնտեսության վրա

Ուկրաինայում զինված հակամարտության պատճառով ռուբլու փոխարժեքը հիմնական արժույթների նկատմամբ կտրուկ նվազել է. եթե անցյալ տարվա …