Breaking News

Հայաստանը Ռուսաստանից էժան գազ չի ստանում

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևանում հայտարարել էր, որ 2018 թվականին Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինն անփոփոխ կմնա:
«Ռուսաստանը Հայաստանի համար 2018 թվականին պահպանելու է գազի հատուկ սակագինը: Ցանկանում եմ հայտնել, որ որոշում է ընդունվել, որը միգուցե առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսության գործունեության համար: Այն կայանում է հետևյալում. Հայաստանի համար հաջորդ տարի պահպանվելու է հատուկ սակագինը, չնայած այն հանգամանքին, որ մինչ այդ մենք պայմանավորվել էինք դուրս գալ մի փոքր այլ չափանիշների վրա: Կարծում եմ, որ դա կնպաստի
Հայաստանում ընդհանուր տնտեսական ու ներդրումային իրավիճակի բարելավմանը»,- Երևանում լրագրողներին ասել էր Մեդվեդևը:
ՀՀ կառավարությունն այդ մասին այսօր հրապարակավ հայտարարեց

Նշենք, որ ռուսական կողմը սահմանին Հայաստանի գազը վաճառում է 1000 խմ-ն 150 ղդոլարով, սպառողին հասնում 300 դոլարով: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը նկատում է, որ գազային հարցում մենք գործ ունենք օկուպացիայի հետ: Մեդվեդևը փաստացի ասում է՝ մեկ տարի էլ գազի գնին ձեռք չենք տա, հետո կտեսնենք:

«Ասում են՝ անփոփոխ է մնալու 2018 թվականի ընթացքում: Մեր փոխվարչապետն էլ ասում է՝ ռուսները երկար ժամանակով պայմանավորվածություններ չեն ձեռք բերում իրենց գնորդների հետ: Բա էն ժամանակ ինչո՞ւ էիք մինչև 2043 թվականն ամբողջությամբ Գազպորմի ճորտ դառնալու պայմանագիր ստորագրում: Այս ամենն ուղղակի թատրոն է, որ ցույց տան, թե իբր օկուպացիան օկուպացիա չէ: Սա թատրոն է, որը խաղում է և մեր կառավարությունը, և Ռուսաստանի վարչապետը»,- ասաց նա:
Հայաստանի իշխանությունները, նրա խոսքով, ստում են՝ հայտարարելով, թե Հայաստանը Ռուսաստանից ստանում է էժան գազ: Իրականում էժան գազ ստանում է Հայաստանում գործող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որն այն կրկնակի թանկ գնով վաճառում է սպառողին:
Այս ամենը, ըստ Մեհրաբյանի, ցույց է տալիս մեկ բան՝ «Գազպրոմը» պետք է «կորի գնա Հայաստանից, որովհետև օձի նման պառկել է մեր զարգացման ճանապարհին»:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …