Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան խոստովանել է, որ իր և Արմեն Ջիգարխանյանի միջև սեր եղել է առաջին հայացքից և դա 2000 թվականն էր. «Անկեղծ ասած, ես ոչինչ չէի հասկանում: Ես նրան ընկալում էի ոչ թե որպես կուռքի, այլ ՝ մարդու: Ահա, թե ինչպես ծնվեց սերն առաջին հայացքից: Ինչ-որ պահի տարօրինակ զգացում եմ ունեցել‚ որ պետք է միշտ նրա կողքին լինեմ»,-նշել է նա:
Վիտալինան՝ Արմեն Ջիգարխանյանին առաջին անգամ տեսել է բեմում, երբ ընդամենը 16 տարեկան էր, իսկ հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել 21 տարեկանում: Ջիգարխանյանի արդեն նախկին կինն ընդգծել է, որ համատեղ ապրած տարիների ընթացքում միասին անցկացրել են, թե հաճելի ժամանակներ, թե լարված օրեր: Վիտալինան նշել է‚ որ Ջիգարխանյանը ցանկացել է երեխաներ ունենալ‚ սակայն պարզ պատճառով դա տեղի ունենալ չէր կարող. «Հիմարություն է այժմ դրա մասին խոսել‚ սակայն պարզապես պետք էր փորձել և սկսել զբաղվել դրանով»‚- խոստովանել է կինը:
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայանի կարծիքով՝ սկանդալային այս պատմությունից տուժեց Ջիգարխանյանը: Կինն ափսոսում է ստեղծված իրավիճակի համար, սակայն նշել է, որ Ջիգարխանյանի հանդեպ իր ունեցած վերաբերմունքը փոխվել է դեպի վատը. «Ես դադարել եմ հարգել նրան: Ցավում եմ, որ նա անօգնական է՝ շրջապատված օտարներով»:
ArmLife.am