Նոյեմբերյանի տարածաշրջանում, դեռևս 2014 թվականին կնքված պայմանագրի համաձայն՝ 1 տարում պետք է գարեջրի գործարան կառուցվեր՝ սլովակների և հայ միջնորդների մասնակցությամբ, որը մինչ օրս կյանքի չի կոչվել:
Նոյեմբերյանի խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը գործարանի ներկա վիճակի հետ կապված ընդգծեց, որ իրենք՝ պայմանգրի համաձայն, նախկին ամբուլատորիայի շենքը հանձնել են ներդրողներին. գարեջրի գործարանի կառուցման նպատակով՝ այն պետք է մեկ տարում վերանորոգվեր և վերազինվեր անհրաժեշտ սարքավորումներով. «Սակայն 3-4 տարի է անցել, բայց ոչ անհրաժեշտ սարքավորումներ են բերել, ոչ էլ ներդրում է իրականացվել, փոխարենը միայն հին շենքն են ամրացրել և ցանկապատել: Շատ բան չի իրականացվել իրենց խոստացածից »,-նշեց Կ. Աբազյանը՝ տեղեկացնելով, որ ըստ պայմանգրի՝ 1 տարվա ընթացքում պետք էր 300.000 եվրոյի ներդրում իրականացվեր, սակայն անցել է պայմանագրով նախատեսված բոլոր ժամանակացույցը, իսկ խոստացած ներդրումները տեսանելի չեն և իրենք էլ՝ որպես պայմանագրի մյուս կողմ, փաստաթուղթ են պահանջել ներդրողներից, որպեսզի համոզվեն գործերի ընթացքից, սակայն այդպես էլ փաստաթուղթ ներդրողները մինչ օրս չեն բերել:
Նոյեմբերյանի խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի տեղեկացմամբ՝ ավագանու որոշմամբ, միակողմանի չեղարկվել է պայմանգիրը, քանի-որ նրանում առկա կետերը չեն իրականացվել և իրենց համար անհասկանալի պատճառներով ու անժամկետ դրանք երկարաձգվել են:
Կարինե Սարգսյան