Breaking News

Շիրակի մարզում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական միջոցառումների շրջանակում կասեցրել է Շիրակի մարզում գործող հացի արտադրամասի գործունեությունը: Անհատ ձեռնարկատեր Լևոն Ղումաշյանի արտադրամասում խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները, մասնավորապես տեխնոլոգիական գործընթացը կազմակերպվել է ոչ պատշաճ պայմաններում՝ չնորոգված սենյակում, չեն եղել համապատասխան տարաներ ու հացի պահպանման մաքուր դարակաշարեր, չեն իրականացվել վնասատուների դեմ պայքարի անհրաժեշտ միջոցներ, բացի այդ՝ հացի տեղափոխումն իրականացվել է ոչ համապատասխան փոխադրամիջոցով: Արտադրամասի վերագործարկումը կթույլատրվի միայն խախտումների վերացումից հետո:

Իսկ Շիրակի մարզում գործող ևս երկու տնտեսվարողներ արդեն վերացրել են նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները: ՍԱՊԾ-ն թույլատրել է անհատ ձեռնարկատերեր Աստղիկ Անանյանի զովացուցիչ ըմպելիքների արտադրամասին և Հովհաննես Ենոքյանի մսի վաճառքի կետին վերսկսել աշխատանքը: Ծառայությունը վերանայել է նաև անհատ ձեռնարկատեր Արամ Խաչատրյանին պատկանող թանի արտադրությունը կասեցնելու մասին որոշումը, քանի որ Արագածոտնի մարզում գործող արտադրամասում վերացվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, բացի այդ՝ սննդի շղթայում ներգրավված երկու աշխատակիցների թույլատրվել է վերադառնալ աշխատանքի. նրանք սահմանված կարգով անցել են պարտադիր բժշկական զննություն:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …