Breaking News

Երևանում ոստիկանները հայտնաբերել են 28-ամյա «սեռական» մոլագարին

Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ նոյեմբերի 30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Արաբկիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս, Հր. Քոչարի փողոցի թիվ 20 շենքի մոտից ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 28-ամյա Տիգրան Ա.-ին:

Վերջինս կասկածվում է 2016 թվականի հոկտեմբերից մինչև այս տարվա նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի տարբեր հատվածներում իգական սեռի ներկայացուցիչների մոտ բազմիցս բացահայտ ձեռնաշարժությամբ զբաղվելու մեջ: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …