Breaking News

Դատախազ եղբայրների կողմից ավագ քննիչին ծեծի ենթարկելու դեպքով քրեական գործ է հարուցվել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, դատախազ եղբայրների կողմից Քննչական կոմիտեի ավագ քննիչին ծեծի ենթարկելու դեպքով քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծը):

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 20-ին ավագ քննիչը դատախազ եղբայրների կողմից ծեծի է ենթարկվել Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
26-ամյա ավագ քննիչ Սուրեն Նազարյանը ծեծի է ենթարկվել դատախազներ 32-ամյա Նարեկ և Հայկ Խաչատրյանների կողմից: Դատախազները երկվորյակ եղբայրներ են:

Դեպքից հետո քննիչը մարմնի շրջանում ստացած վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Քրեական գործով քննությունն իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը:

Նշենք նաև, որ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ըստ ՔԿ ներքին անվտանգության վարչություն ներկայացված զեկուցագրի՝ դեպքի պատճառը եղել է այն, որ դատախազը, ըստ նախնական տվյալների, որևէ գործի քննարկման ժամանակ բանավոր ցուցում է տվել քննիչին, իսկ քննիչը չի համաձայնել այդ բանավոր ցուցումը կատարել՝ ասելով, որ գրավոր ներկայացնեն, քանի որ օրենքի պահանջ է: Այստեղից էլ վիճաբանություն է ծագել:

Միևնույն ժամանակ Ղամբարյանն ասաց, որ դատախազներն իրավասու չեն քննիչներին բանավոր ցուցումներ տալու, դա բացասական է ազդում նախաքննական մարմնի քննության վրա, օրենքի հստակ պահանջ է՝ դատախազ պարտավոր է ցուցում տալ գրավոր, որպեսզի քննիչը նաև բողոքարկելու իրավունք ունենա, իսկ երբ բանավոր ես ասում, դա լիազորություններից որոշակիորեն շեղում է:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …