Breaking News

Սևան քաղաքը ճանաչվել է հաղթող

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարներ` հանուն տնտեսական զարգացման» քառամյա ծրագիրը մեկնարկել է 2017 թվականի հունվարին, որին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքը միացել է այս տարվա մայիսին և հայտարարված մրցույթի արդյունքում ճանաչվել հաղթող:

Ինչպես տեղեկացրեց Սևանի քաղաքապետի խորհրդական Արմինե Ղուկասյանը՝ օրեր առաջ Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակվել են դրամաշնորհային մրցույթի արդյունքները, և Սևան համայնքը ճանաչվել է հաղթող, ի դեպ, հանրապետությունում միակը: «Մինչև տարեվերջ Սևան համայնքի և Հայաստանում ԵՄ պատվիրակության միջև կկնքվի դրամաշնորհային պայմանագիրը, իսկ 2018-2019 թվականներին համայնքում կիրականացվի «Նորարարության խթանման կայուն հարթակ» պիլոտային ծրագիրը, որը համայնքում գործարար միջավայրի բարելավման, տնտեսական զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման համար լուրջ և հիմնարար նախադրյալներ է ստեղծելու` ապահովելով դրանց շարունակականությունը»,-նշեց Արմինե Ղուկասյանը:

Նույն աղբյուրի ներկայացմամբ՝ «Համայնքի ղեկավարներ` հանուն տնտեսական զարգացման» քառամյա ծրագիրը նպատակ ունի՝ աջակցելու Արևելյան գործընկերության երկրների համայնքներին` դառնալու տեղական մակարդակում տնտեսական զարգացման և աշխատատեղերի ստեղծման ակտիվ նախաձեռնողներ:

Ծրագիրն իրականացվում է 6 երկրներում` Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Ադրբեջան, իսկ շահառուներն այս 6 երկրների տեղական ինքնակառավարման մարմիններն են, որոնք ավելի ակտիվ դերակատարում պետք է ստանձնեն տեղական տնտեսական զարգացման գործում` նպաստելով բիզնես-միջավայրի բարելավմանը, համագործակցելով մասնավոր հատվածի, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …