Breaking News

Ցանկությունների կատարման համար օգտագործեք դափնու տերևներ.

Դափնին մաքրության, նպատակասլացության, հաղթանակի և անմահության սիմվոլն է: Նա տալիս է կենսական ուժ, հաջողություն և ցանկությունների կատարում: Հին հռոմեացիները և հույները դափնունվերագրում էին կախարդական
հատկություններ, օգտագործում էին այն իրենց ծեսերում և հավատում էին, որ դափնու տերևը բերում է հաղթանակ, երջանկություն և հաջողություն:

Փորձեք Դուք էլ դափնու տերևի օգնությամբ դեպի Ձեզ հրապուրել երջանկությանը:

1. Գրեք ցանկություն դափնու տերևի վրա, հետո գցեք այն կրակի մեջ, և այն ամենը, ինչ մտածել եք ժամանակի ընթացքում, կկատարվի:

2. Սենյակի բոլոր անկյուններում, որտեղ ավելի հաճախ են լինում Ձեր հարազատները, մեկական դափնու տերև դրեք, և այն կհեռացնի հիվանդությունը Ձեր տանից:

3. Եթե միշտ Ձեզ մոտ դափնու տերև ունենաք, այն կպահպանի տհաճություններից և դժբախտ դեպքերից:

4. Եթե ցանկանում եք, որ դրական փոփոխություններ տեղի ունենան, ապա ձեռքով պոկեք դափնու տերևը, շնչեք նրա բույրը և բարձրաձայնեք Ձեր ցանկությունները:

5. Բարձի տակ դրեք դափնու տերևը. այն Ձեզ լավ երազներ կբերի:

6. Դափնու բույրը փրկում է հոգնածությունից և լրացուցիչ ուժ է տալիս:

7. Եթե դափնու տերև խաչաձև դնեք մուտքի գորգի տակ, ապա դա հաջողություն կբերի: Ամիսը մեկ անգամ փոխեք տերևները:

8. Որպեսզի նորապսակները երջանիկ ընտանիք ունենան, ապա հարսանիքի նախօրեի ամբողջ գիշերը փեսայի և հարսի կոշիկների մեջ դափնու մեկական տերև դրեք, իսկ առավոտյան հանեք դրանք և շնորհակալություն հայտնեք:

9. Մուտքի դռան վերևում ամրացրեք կարմիր թելով իրար կապած դափնու 5 տերև, և նրանց, ովքեր ապրում են այդ տանը, միշտ կուղեկցի հաջողությունը յուրաքանչյուր գործում:

10. Դափնու ճյուղը երեխայի մահճակալի վերևում կպահպանի վատ աչքից:

11. Գումար հրապուրելու ծես. վերցրեք դափնու 1 տերև, նրա վրա նարնջի յուղ կաթեցրեք և դրեք այնտեղ, որտեղ սովորաբար պահում եք Ձեր տան գումարը:

12. Դեռևս Հիպոկրատն էր հաստատում. եթե դափնու չորացրած տերևներով շրջապատեք
ծննդկանի մահճակալը, ապա դա էականորեն կհանգստացնի ցավերը ծննդաբերության
ժամանակ:

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …