Breaking News

Փոքրիկը վերակենդանացել է դիակիզումից առաջ

Հնդիկ բժիշկները արձանագրել են ողջ երեխայի մահը և տվել են նրան ծնողներին փաթեթի մեջ: Այդ մասին շաբաթ օրը հայտնել է Sputnik International-ը:

Պարբերականի տեղեկատվության համաձայն, միջադեպը տեղի է ունեցել Դելիի մայրաքաղաքային տարածքի հյուսիս-արևմուտքում Շալիմար Բայի շրջանում: Կինը Max Hospital կլինիկայում ծննդաբերել է երկվորյակների: Բժիշկներն արձանագրել են աղջիկ երեխայի մահը, իսկ տղան, ըստ նրանց, կրիտիկական վիճակում է գտնվել ու թոքերի արհեստական օդափոխման ապարատի կարիք ունեցել: Ընտանիքը չի կարողացել վճարել անհրաժեշտ գումարը, այդ պատճառով որոշել է այլ հիվանդանոց դիմել: Սակայն նրանք չեն հասցրել դա անել, բժիշկները հայտարարել են, որ երկրորդ երեխան նույնպես մահացել է:

Բժշկական կենտրոնի աշխատակիցները ծնողներին են տվել երկվորյակներին պոլիէթիլենե փաթեթներով: Նրանց հետ ընտանիքը գնացել է դիակիզարան և ինչ-որ պահի փաթեթներից մեկում շարժում է նկատել: Պարզվել է, որ տղան դեռևս ողջ է, նրան տարել են մոտակա հիվանդանոց: Այժմ նրա վիճակը գնահատվում է որպես կայուն:

Երեխայի մահն արձանագրած բժշկին անժամկետ արձակուրդ են ուղարկել: Վերապրած փոքրիկի ծնողներին անհրաժեշտ օգնությունն է ցուցաբերվում:

Աղբյուր` Փաստինֆո

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …