Breaking News

Խոշոր ավտովթար, ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը

Դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:15-ի սահմաններում «Toyota» մակնիշի 44 ZZ 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում, ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության դիմաց բախվել է «Mercedes C-250» մակնիշի 56 D 002 АМ համարանիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով, բախվել կայանված «Opel» մակնիշի 35 LF 142 hամարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Toyota»-ն «Opel»-ը առաջ հրելով և կողաշրջված վիճակում, մի քանի մետր առաջ է ընթացել: Վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանը, նրա տեղակալ Հայկազ Մաթևոսյանը: Ժամանել է նաև ՀՀ ՃՈ ետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը: Դեպքի վայր են ժամանել նաև հրշեջ փրկարարներ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հնարավոր է, դեպքի վայր ժամանեն նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչները: Ոստիկանությունը պարզում է վարորդների իքննությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ «Mercedes»-ը հաշվառված է Հայաստանում գործող դեսպանատներից մեկի հաշվեկշռում: ՝ Գագիկ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Check Also

ՖՈՏՈ. Երևանյան բնակարանում հայտնաբերել են 24-ամյա աղջկա՝ անգիտակից վիճակում

Երեւանում դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման …