Breaking News

Մոուրինյու. Իմ տղաները հիանալի էին. առանց Մխիթարյանի ու Իբրահիմովիչի «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Արսենալին»

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում 3:1 հաշվով  հաղթեց «Արսենալին»: Խաղից հետո Ժոզե Մոուրինյուն նշել է, որ իրեն դուր է եկել, թե ինչպես է իր թիմը կռվել. ««Արսենալը» նույնպես լավ խաղ անցկացրեց, սակայն իմ տղաները պարզապես հիանալի էին: Նրանք արժանի էին երեք միավոր վաստակելուն:

Հանդիպումից հետո մոտեցա Դե Խեային: Նրան ասացի, որ այսօր խաղադաշոտւմ տեսա աշխարհի լավագույն դարպասապահին: Այսօր բոլորը ֆանտաստիկ էին խաղում:

Պոգբայի կարմիր քարտի մասին ոչինչ ասել չեմ կարող, ինչպես նաև Կոսյելնիի և Լուկակուի դրվագների մասին: Չեմ կարող մեկնաբանել նաև այն բոլոր պահերը, երբ «Արսենալի» խաղացողներն ընկնում էին խոտածածկին: Խոտածածկը լավն էր և կարծում եմ, որ նրանց մոտ մեծ էր ցանկությունը դրա վրա պառկելու»,- «BBC»-ի փոխանցմամբ նշել է Ժոզե Մոուրինյուն

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը»-ը այս խաղում չէր հայտավորել թիմի հարձակողական ոճի երկու խաղացողներին՝ Զլատան Իբրահիմովիչն ու Հենրիխ Մխիթարյանին:

Check Also

Ռեալը ցանկանում է ձեռք բերել Արսեն Զախարյանին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Այս մասին, armsport-ի փոխանցմամբ, հայտնում …