Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզի Ստեպնոյ ավանի սեփական տանը բռնկված հրդեհի հետևանքով 5 երեխա է մահացել, ամենափոքրիկը եղել է 8 ամսեկան, ամենամեծը՝ 7 տարեկան: Սեփականը տունը բաժանված է եղել 3 առանձին բնակարանի: Հրդեհի ժամանակ տան բոլոր անդամները քնած են եղել: Ծխի հոտը նախ զգացել են հարևանները՝ ցուցաբերելով առաջին օգնություն, սակայն հնարավոր չի եղել խուսափել ողբերգությունից:
Ըստ նախնական տվյալների՝ երեխաների մահը վրա է հասել գազային թունավորումից՝ շմոլ գազից : Հարուցվել է քրեական գործ: