Breaking News

ՖՈՏՈ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր քրեական աշխարհի հեղինակություն՝ Ճակոյի դստեր պսակադրությունից

Ինչպես հայտնել էինք, հայաստանյան օլիգարխները և քրեական  աշխարհը խնջույքի է հավաքվել, գրում է Meganews-ը:

Օրվա առիթը քրեական աշխարհի ներկայացուցիչ Ճակոյի դստեր`Մարիամի հարսանիքն է: Երիտասարդ զույգի՝ Մարիամի և Դավիթի  պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որից հետո խնջույքը շարունակվել է  «Ֆլորենս» ռեստորանային համալիրում, որտեղ այս պահին շարունակվում է շքեղ տոնակատարությունը: Հարս ու փեսայի քավորը «ՍԱՍ»-ի Արտակի քրոջ ամուսինն է:

Խնջույքին  մասնակցում են Քանաքեռցի Տույը`Արթուր Ղազարյանը  ՌԴ-ից  և  արտերկրից ժամանած հայտնի հեղինակություններ:Հյուրերի թվում է  հայաստանյան օլիգարխներից Ռուբեն Հայրապետյանը, Սուրիկ Խաչատրյանը,Արթուր Բաղդասարյանը և այլն:

Հարսանիքին երգում են հայտնի աստղեր` Էրիկ Կարապետյանը, Հայկ Պետրոսյանը, Արմեն Խուբլարյանը ինչպես նաև ազգությամբ եզդի Վլեն: Կայքի տեղեկություններով Դավիթն ու Մարիամը աշխատում են Գազպրոմում:

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …