Breaking News

Մասսայական թաղման դեպք. հայտնաբերվել է 140 դի, այդ թվում՝ 40 երեխայի

Իրաքի զինվորականները Սինջար քաղաքում և հարակից տարածքներում մասսայական թաղումների դեպքեր են հայնաբերել: 140 խաղաղ բնակիչների դիերի շարքում գտել են 40 երեխայի մարմին, տեղեկացնում է Actualnews.org-ը:

Իրաքի զինվորականները մասսայական սպանություններ կատարելու մեջ կասկածում են մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներին, քանի որ երեք տարի առաջ խմբավորման անդամները Սինջարում մահապատժի էին ենթարկել 1000 մարդու:

Ի դեպ, նմանատիպ ահասարսուռ դեպքեր հայտնաբերվել են Իրաքի այլ շրջաններում ևս:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …