Breaking News

Որոնք են թրոմբի նշանները, և ինչ հետևանք կարող է դա ունենալ.

Թրոմբը, որպես կանոն, ձևավորվում է ոտքերի  երակներում և հանգեցնում է  խորը երակների թրոմբոզի: Թրոմբի վտանգը նրանում է, որ այն հաճախ մնում  աննկատ և կարող է հանկարծակի պոկվել և մահվան պատճառ դառնալ:

Թրոմբը արյան մակարդուկ է,  որը հեղուկ վիճակից վերածվել է պինդ կամ կիսապինդ վիճակի: Երբ թրոմբը ձևավորվում է երակներից մեկում, ապա այն միշտ չէ, որ լուծվում է, ինչը կարող է հետագայում հանգեցնել մահվան: Անշարժ թրոմբը սովորաբար վտանգ չի ներկայացնում, սակայն եթե այն  պոկվում է և երակներով տեղաշարժվելով ընկնում է կարևոր օրգանների մեջ, օրինակ սիրտ կամ թոքեր, ապա դա  անդառնալի հետևանք է  ունենում:

Անբացատրելի հոգնածություն

Հանկարծակի վրա հասնող  հոգնածությունը   վկայում է տարբեր առողջական խնդիրների մասին,  ներառյալ թրոմբի ձևավորման մասին: Եթե հոգնածության զգացումը տևական ժամանակ չի անցնում, ապա հնարավոր է  դրա պատճառը  ոտքում, ձեռքում,  ուղեղում կամ կրծքում ձևավորված թրոմբն է:

Այտուցվածություն վերջույթներում

Թրոմբի ձևավորման տեղում կարող է ի հայտ գալ այտուցվածություն, որն ի հայտ է գալիս արյան վատ շրջանառության մասին: Կարող է ախտահարված տեղում մակի գույնը փոխվել,  կարմրել, կապտել, տաքանալ կամ քոր գալ: Այդպիսի իրավիճակը շատ վտանգավոր է, քանի որ թրոմբը կարող է  ամեն վայրկյան  հայտնվել  կարևոր օրգանում:

Դժվար շնչառություն

Այս ախտանշանը  հնարավոր է վկայում է այն մասին, որ թրոմբը  տեղակայվել է թոքերում և դա կարող է հանգեցնել թոքերի էմբոլիայի:  Եթե  դժվար շնչառությունն ուղեցվում է մշտական հազով, պետք է շտապ բժիշկ կանչել:

Եթե  հազի նոպաներ են  ի հայտ եկել դժվար շնաչռությամբ և արագ սրտխփոցով, ապա դա ևս կարող է վկայել, որ օրգանիզմում թրոմբ է ձևավորվել: Հազի պատճառը կարող է լինել  թոքերում ձևավորված թրոմբը:

Խուսափեք նստակյաց կյանքից, ֆիզիկապես ակտիվ եղեք, կարգավորեք քաշը,  հետևեք սննդին որպեսզի երբեք չիմանաք թե ինչ է թրոմբոզը:

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …