Breaking News

«Աէրոֆլոտը» 60 թռիչք է հետաձգել, այդ թվում՝ դեպի Երևան

Առատ տեղումների պատճառով «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը «Շերեմետևո» օդանավակայանից 60 չվերթ է չեղարկել։ Եվս 35 չվերթ հետաձգվել է, գրում է «Վեստի.ռու»-ն։
Չեղարկվել են դեպի Երևան, Արխանգելսկ, Սիմֆերոպոլ, Բեռլին, Վարշավա, Վենետիկ, Օսլո, Թել-Ավիվ, Հելսինկի, Հռոմ և այլ քաղաքներ թռիչքները։
Ընդ որում, այսօր ամբողջ օրը Մոսկվայում ձյուն է տեղալու։ Ժամանակ առ ժամանակ այն կփոխարինվի սառցախառն անձրևով, ճանապարհներին մերկասառույց կլինի։ ՌԴ օթերևութաբանական կենտրոնը վտանգավորության դեղին մակարդակ է հայտարարել

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …