Breaking News

«Իրատես». «Սեւ կատու». Ծառուկյանը չի ցանկացել, որ Արգամիչը «խառնվի բազարին, իր մարդկանց բրթի առաջ»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջով «սեւ կատուն» անցել է ապրիլյան ընտրություններից անմիջապես հետո. մինչ այդ Արգամիչն ամեն երեկո, ինչպես այսօր Իշխան Զաքարյանն ու Խաչատուր Սուքիասյանը, գնում էր «այգի» (Ծառուկյանի հայտնի Առինջի այգին), ջան ասում, ջան լսում:

Տարընթերցումն առաջացել է ԲՀԿ խորհրդարանական ցուցակի հետ կապված՝ Ծառուկյանը չի ցանկացել, որ Արգամիչը «խառնվի էդ բազարին, իր մարդկանց բրթի առաջ», մանավանդ որ «թեմայի մեջ» էր նաեւ նախագահականը, իսկ ԿԸՀ-ում այդ օրերին տեղի ունեցածն էլ ավելի լարեց այդ հարաբերությունները, «հիմա նրանք բավարար դիստանցիայով են շփվում միմյանց հետ»,- ասաց ԲՀԿ մեր աղբյուրը:

Ծառուկյան-Արգամիչ հաջորդ տարընթերցումն էլ առնչվում է այն հանգամանքին, որ Արգամիչը Սամվել Կարապետյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ այսօր որոշակի շփումներ ունի, որոնց հետ վերջին շրջանում Ծառուկյանը «գլադիատորական մարտեր» է մղում»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …