Breaking News

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը դիմեց իրավապահ մարմիններին

Շատ հետեւողականորեն փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ ճանապարհաշինության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները կապված են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների ընտանիքների հետ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 30-ին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա դիմեց իրավապահ մարմիններին՝ նշելով. «Հակակոռուպցիոն կոմիտե ունենք, Գլխավոր դատախազին, ԱԱԾ-ին խնդրում եմ մամուլի ոչ մի նման հրապարակում անպատասխան չթողնել: Շատ ուշադիր է պետք լինել կեղծ մատնության սահմանագծերն անցնելու պարագային էլ», — նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ սա իրենց համար սկզբունքային հարց է:

«Փորձում են տպավորություն ստեղծել, թե մենք հավաքվել ենք ու ասֆալտի «ատկատի» գործ ենք անում, չի հաջողվի իրենց մոտ, որովհետև նախկին իշխանությունների ընտանիքի անդամներն էլ են հաղթում մրցույթներում ու դժգոհ չենք, որովհետև լավ են աշխատում», — ասաց վարչապետը:

Նա նշեց, թե պետք է գնալ ու ստուգել բոլոր մրցույթները. «Ընդ որում, մենք չենք կարող ժխտել ինչ-ինչ ժամանակներում ինչ-ինչ խնդիրների գոյությունը: բոլորովին վերջերս մարդ ձերբակալվեց «Տարածքայինզ արգացման հիմնադրամից» «անտակի» երեւույթով աշխատելու համար»,-ընդգծեց Փաշինյանը:

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …