Breaking News

Հայկազ Բաղմանյանը ինչ էր արել, որ Մովսես Հակոբյանը չներեց

Քառօրյա պատերազմից հետո մամուլում շրջանառության մեջ դրվեցին ՊՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների անուններ, ովքեր մասնակից են եղել բանակի, այսպես ասած, թալանին: Այդ անունների մեջ գլխավոր հորիզանականում էր նաև Հայկազ Բաղմանյանի անունը: Բայց, փաստացի,  Բաղմանյանը քառօրյա մարտից հետո դեռ երկար պաշտոնավարեց, թեպետ այդ ընթացքում մամուլը ևս պարբերաբար գրում էր՝ թե ուր որ է Բաղմանյանը կազատվի աշխատանքից: Բնականաբար, այս տեղեկատվությունը հիմնավոր պատճառներ ուներ` բանակը ռեստորոնատեր բիզնեսմենների տեղը չէ: Բայց պարզվում է՝ բիզնեսմենները բանակում լավ էլ տեղ ունեն այնքան ժամանակ, քանի դեռ միջանձնային հարաբերությունները չեն խզվում: Խնդիրն այն է, որ, ըստ օդում կախված լուրերի, տևական ժամանակ լարված են Հայկազ Բաղմանյանի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հարաբերությունները: Վերջինս երկար ժամանակ է, որ շատ կոշտ դրել էր Բաղմանյանից ազատվելու հարցը: Իսկ Մովսես Հակոբյանը շատ ավելի մեծ վստահություն ունի Սերժ Սարգսյանի մոտ, քան Հայկազ Բաղմանյաը: Ուստի, Մովսես Հակոբյանի 1:0 հաղթանակը կանխատեսելի էր:
Հիշեցնենք, որ ՊՆ Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր, թե Հայկազ Բաղմանյանն իր հորդորով է աշխատանքից ազատման զեկուցագիր գրել:
Հարցին, թե որն է եղել զեկուցագիր գրելու պատճառը, նախարարը նշել էր` աշխատանքային պարտականություններում թերանալը:

ArmLife.am

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …