Breaking News

Մալաթիայում սպանությունը կատարվել է գույքային վեճի՞ պատճառով

Մալաթիայում ավտոմեքենայի սրահում հրազենային վնասվածքով հայտնաբերված տղամարդու դիակի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ և 235-րդ հոդվածներով:

Այդ մասին, «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան, հայտնեցին Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ կասկածյալի ինքնությունը հայտնի է և միջոցներ են ձեռնարկվում՝ հանցագործությանը հնարավոր առնչություն ունեցած այլ անձանց շրջանը պարելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Բաբաջանյան փողոցի թիվ 13/2 հասցեի մոտ, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերել է 1979թ. ծնված Արշակ Գալստյանի դիակը` հրազենային վնասվածքներով:

Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է 5.45 տրամաչափի 6 պարկուճ:

Կայքի տեղեկություններով՝ Գալստյանի ուղղությամբ կրակ է բացվել մեկ այլ ավտոմեքենայից. ըստ որոշ տեղեկությունների՝ նա գույքային վեճ է ունեցել այդ անձի հետ:

Սպանվածը գտնվել է իր ավտոմեքենայի մեջ, վերջինս մշտական աշխատանք չի ունեցել, սակայն երբեմն իր ավտոմեքենան որպես տաքսի է օգտագործել և ուղևորներ է տեղափոխել:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …