Breaking News

ՄԻԵԴ-ը որոշեց. ՀՀ կառավարությունը 15.000 եվրո կհատուցի ոստիկանի կողմից սպանված Այվազյանի ընտանիքին

Հայաստանի կառավարությունը ՄԻԵԴ-ում «Այվազյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռով արդարացի փոխահատուցում կտրամադրի ՌԴ քաղաքացի Սիլվարդ Այվազյանին: Կառավարության դեկտեմբերի 7-ի նիստի օրակարգում ներառված որոշման նախագծում գրված է , որ արդարացի փոխհատուցման գումարը 15 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամն է: Միեդ վճռով հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2018 թվականի փետրվարի 13-ն է:

«Այվազյանն ընդդեմ Հայաստանի» գործը բավականին ուշագրավ է, հիմքում՝ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացու սպանությունն է:

Ոստիկանները սպանել են ՌԴ քաղաքացի Սիլվարդ Այվազյանի եղբորը՝ Սեյրան Այվազյանին, ով հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել: Դիմումատուին ՄԻԵԴ-ում ներկայացրել է Վանաձորում գործող իրավաբան Կ. Թումանյանը, իսկ Հայաստանի կառավարությանը ներկայացրել է նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որն այսօր պատգամավոր է:

Դեպքը տեղի է ունեցել 2006 թվականին Լոռու մարզի Օձուն գյուղում: Ոստիկանները Սեյրան Այվազյանին սպանել էին վերջինիս տանը:
Եվրոպական դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում այն առումով, որ համապատասխան մարմինները Սեյրան Այվազյանի մահվան հանգամանքների վերաբերյալ արդյունավետ քննություն չեն իրականացրել։

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …