Breaking News

«Ժամանակ». Շվեյցարահայ գործարարը և Սամվել Կարապետյանը չեն կարողացել համաձայնության գալ «Արարատ» ֆուտբոլային ակումբի ճակատագրի շուրջ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Շվեյցարահայ գործարար և բարեգործ Վարդան Սրմաքեշը և «Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանը չեն կարողացել համաձայնության գալ «Արարատ» ֆուտբոլային ակումբի ճակատագրի շուրջ: Սրմաքեշը Հայաստանի առաջնությանը մասնակցող Երևանի «Արարատի» սեփականատերն է, իսկ Սամվել Կարապետյանը նպատակ ուներ Հայաստանի առաջնություն բերել 2017թ. մարտին ստեղծված Մոսկվայի «Արարատը», որը մասնակցում է Ռուսաստանի երրորդ դիվիզիոնի առաջնությանը:

Սամվել Կարապետյանի ցանկությունն է եղել, որ Երևանի «Արարատը» անվանափոխվի, և Հայաստանի առաջնությունում «Արարատ» անվան տակ մասնակցի միայն մոսկովյան ակումբը: Սակայն Սրմաքեշը հասկացրել է, որ ոչ մի պարագայում չի զիջելու, քանի որ ինքն էլ «Արարատի» հետ կապված ծրագրեր ունի, որոնք պատրաստվում է իրագործել առաջիկայում: Փաստորեն, Մոսկվայի «Արարատը» կմնա Մոսկվայում, Երևանինը՝ Երևանում»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …