Breaking News

«Ժողովուրդ». Նոր զարգացումներ զինգրքույկներում ապրիլյան պատերազմի մասնակցության մասին նշումների անհետացման շուրջ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի մարտական գործողություններին մասնակցելու մասին զինգրքույկներում նշումների անհետացումների շուրջ նոր իրադարձություններ են ծավալվում:

Ինչպես հայտնի է՝ 2017 թվականի հունվարին զորացրված մի ժամկետային զինծառայող մեծ աղմուկ էր բարձրացրել՝ հայտարարելով, որ ապրիլյան պատերազմի ժամանակ մասնակցել է մարտական գործողություններին, սակայն իրենց զինգրքույկներում այդ նշումը կա՛մ ջնջել էին, կա՛մ որևէ նման նշում չեն իրականացրել:

Եվ ահա բանը հասել է այնտեղ, որ այս օրերին զորացրված ժամկետային զինծառայողները իրենց իրավունքները վերականգնելու համար դիմել են դատարան:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականի դեկտեմբերի 5-ին Ռազմիկ Պետրոսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ պահանջելով, որ դատարանը ստիպի ՊՆ-ին զինվորական գրքույկում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումներ կատարել»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …