Breaking News

Կոտլետների պատրաստման լավագույն բաղադրատոմսը

Բաղադրիչներ 10 կոտլետի համար

1. Տավարի միս – 550 գ

2. Խոզի միս – 250 գ

3. Սպիտակ հաց – 150 գ

4. Սառցաջուր – 200 գ

5. Չորահաց – 200 գ

6. Յուղ՝ տապակելու համար – 50 գ

7. Աղ

8. Սև աղացած պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Չորահացի փշրանք ստանալու համար սպիտակ հացը չորացնել ջեռոցում, հետո բլենդերով վերածել փշրանքի:

2. Թասի մեջ խառնել մսի ֆարշերը, թրջած հացը, համեմել աղով և պղպեղով, ավելացնել սառցաջուրը և խառնել: Ֆարշը պետք է բավականին երկար խառնել:

3. Ստացված զանգվածից 10 կոտլետ ձևավորել, պատել չորահացի փշրանքով:

4. Պատրաստի կոտլետները երկու կողմից տապակել՝ մինչև վարդագունելը:

5. Դրանից հետո կոտլետները շարել տապակի մեջ և դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցը մոտ 20 րոպե: Կոտլետները պատրաստ են:

Check Also

Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 21 դեպք. մահացել է 3 մարդ

Հայաստանում մարտի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 328 դեպք, …