Breaking News

Ինչպես սպիտակեցնել ծնկներն ու արմունկները

Ծնկների ու արմունկների հատվածում մաշկը հաճախ է սևանում։ Այս հատվածում մաշկն ավելի բարակ է. մելանին պիգմենտի անհավասար բաշխումը կարող է հանգեցնել նրան, որ մաշկի որոշ հատվածներ ավելի մուգ լինեն, քան մյուսները։ Fithacker.ru-ն գրում է, որ մարմնի այդ հատվածում մաշկը կարող է կոպիտ ու չոր լինել նաև այն պատճառով, որ արյան շրջանառությունն այդ հատվածում ավելի դանդաղ է, ինչպես նաև առկա չեն ճարպագեղձեր։ Արմունկների հատվածում մաշկը կարող է մգանալ բազմաթիվ պատճառներով, այդ թվում.

գենետիկա
չոր մաշկ
արևի ազդեցություն
որոշակի դեղամիջոցների ընդունում
շերտազատման բացակայություն
կեղտի և մահացած մաշկի կուտակում
ճարպակալում
հորմոնալ անհավասարակշռություն
հաճախակի շփում հագուստի հետ և մաշկի հարում։
Տան պայմաններում պատրաստված միջոցների օգնությամբ հեշտությամբ կարող եք ազատվել մարմնի այս հատվածում մաշկի մգացումից։ 3 օրվա ընթացքում կարող եք նկատելիորեն բացացնել մաշկի գույնը։ Առաջին քայլը շերտազատումն է, երկրորդը՝ բացացնող դիմակը, երրորդը՝ մաշկը խոնավեցնողը։

Առաջին քայլ. հարկավոր է

2 գդալ կիտրոնի հյութ
1 գդալ շաքար։
Խառնեք երկու բաղադրիչները, քսեք մաշկին թողեք 5 րոպե։ Մաքրեք սրբիչով։

Երկրորդ քայլ. հարկավոր է

2 գդալ սանդալի ծառի փոշի
1 գդալ մեղր
2 գդալ տոմոտ։
Բոլոր բաղադրիչները խառնեք, հաստ շերտով քսեք մաշկին, թողեք չորանա։ Մատներով 5 րոպեի ընթացքում մերսեք մաշկը՝ շրջանաձև շարժումներով։

Երրորդ քայլ. հարկավոր է

կոկոսի յուղ
ալոէ վերայի գել։
1 գդալ կոկոսի յուղը խառնեք 1 գդալ ալոէ վերայի հետ։ Մաշկին քսեք ամեն օր՝ քնելուց առաջ։

Check Also

Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 21 դեպք. մահացել է 3 մարդ

Հայաստանում մարտի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 328 դեպք, …