Breaking News

Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 21 դեպք. մահացել է 3 մարդ

Հայաստանում մարտի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 328 դեպք, որից 409 հազար 430-ը`առողջացած, 8598-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2630 բուժառու:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 1752 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք, առողջացել է 73 քաղաքացի, արձանագրվել է մահվան 3 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 952 հազար 590-ի:

Check Also

Ինչպես սպիտակեցնել ծնկներն ու արմունկները

Ծնկների ու արմունկների հատվածում մաշկը հաճախ է սևանում։ Այս հատվածում մաշկն ավելի բարակ է. մելանին …