Breaking News

«Ինտերն» իր խաղացողի դիմաց պահանջում է Մխիթարյանին

Հենրիխ Մխիթարյանը կարիերան կարող է շարունակել Իտալիայում։

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է թիմի կազմում տեսնել «Ինտերի» կիսապաշտպան Ժոաո Մարիուին։ «Յունայթեդի» ղեկավարությունը, հետևելով պորտուգալացի մասնագետի խորհրդին, սկսել է բանակցությունները «Ինտերի» հետ 24-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը գնելու համար։ Հաղորդվում է, որ բացի գումարից «Յունայթեդը» պատրաստ է հրաժարվել նաև թիմի իսպանացի կիսապաշտպան Խուան Մատայի ծառայություններից։ Այս մասին հայտնում է Football Espana-ն։

Սակայն «Ինտերի» ղեկավարությունը պատրաստ է սկսել բանակցությունները միայն այն դեպքում, եթե «Յունայթեդը» Մատայի փոխարեն գործարքի մեջ ներառի Հենրիխ Մխիթարյանին։

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյուն, մեծ հաշվով, հրաժարվել է Մխիթարյանի ծառայություններից, և ակումբի վերջին 5 խաղերից միայն երկուսում է նրան ընդգրկել հայ թիմի հայտացուցակում։

Check Also

Ռեալը ցանկանում է ձեռք բերել Արսեն Զախարյանին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Այս մասին, armsport-ի փոխանցմամբ, հայտնում …