Breaking News

Մարտունա «կարտոլը» իմ սուջուխին վնաս չէ. Թունելի Հակոբը՝ աղքատների մասին

ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով ի դեպ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է և հայտնի է Թունելի Հակոբ անունով, վերջին շրջանում աչքի է ընկնում ժողովրդի թշվառ ապրելակերպը ծաղրող սուր արտահայտություններով:

Նա ընտրվել է թիվ 8 ընտրատարածքից՝ Գեղարքունիքի մարզից: Սա Հայաստանի այն մարզերից մեկն է, որտեղ աղքատության մակարդակը բավականին բարձր է, բայց աղքատ լինելով՝ ընտրողները ամենից շատ ձայն տվել ու վստահել են Հակոբ Հակոբյանին, որ նա օրենսդիր մարմնում զբաղվին ժողովրդի բերակեցությանը միտված օրինագծերի ստեղծմամբ: Սակայն Հակոբ Հակոբյանը ճիշտ հակառակ գործունեությամբ է զբաղված ԱԺ-ում, օրինակ՝ նա հայտարարում է, որ պետության խնդիրն աղքատի մասին մտածելը չէ, որ Հայաստանում մարդիկ աղքատ չեն, պարզապես պետությունը սխալ ինֆորմացիա ունի նրանց եկամուտների մասին, որ աղքատության դեմ պետք է կռվես այն մարդկանցով, որոնք աղքատ են:

Մարդկանց թշվառությանը՝ ինքնավստահ թշվառությամբ պատասխանող մարտունեցի պատգամավորը կամ անմեղսունակ է և չի հասկանում, թե ինչ է արտաբերում, կամ էլ ամեն ինչ ասում է մտածված՝ գիտենալով, որ այս երկրում, որքան մարդկանց սոցիալական վիճակն  ծայրահեղ լինի, այնքան ինքը ավելի ամուր կանգնած կմնա իր պաշտոնին: Հակված ենք մտածելու երկրորդ տարբերակին, որովհետև հենց իր ընտրված մարզում տարեցտարի խորանում է աղքատությունը, մեծանում՝ արտագաղթը, իսկ ինքն էլ, հավանաբար, իր ասածին հավատարիմ՝ ընտրապայքարին շատ քվեներ ստանալու և պատգամավոր դառնալու համար՝ աղքատության դեմ, հայտնի ընտրատեխնոլոգիաներով,  կռվում է՝ աղքատ մարդկանց օգտագործելով, և հայտնվում ճիշտ այնտեղում, որի անունն Ազգային ժողով է: Եվ այս էլ որերորդ անգամ:

Եվ պետք չէ զարմանալ, եթե մի օր էլ Հակոբ Հակոբյանը կանգնի ու ասի, եթե Հայաստանում մարդիկ չեն կարողանում ապրել՝ թող մեռնեն ու կորչեն գրողի ծոցը:

ArmLife.am

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …