Breaking News

Չի բացառվում, որ Կարեն Կարապետյանը ունենա իր կուսակցությունը

Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի անփոխարինելի առաջնորդն է՝ անկախ նրանից, դա ում դուրը կգա, ում դուրը չի գա։ Ում դուրը չի գա, թող գնան իրենց համար կուսակցություն բացեն ու իրենց առաջնորդին երկրպագեն։ Մենք ունենք մեր կուսակցությունը, մեր կուսակցության համագումարի ներկայացուցիչները միաձայն ընտրել են կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին, և մեր կուսակցությունն ուրիշ առաջնորդ չունի, բացի Սերժ Սարգսյանից։ Սերժ Սարգսյանը և Շարմազանովի, և Կարեն Կարապետյանի, և Աշոտյանի, և Արա Բաբլոյանի, և Գալուստ Սահակյանի, և Արփինե Հովհաննիսյանի ու Հերմինե Նաղդալյանի, Գագիկ Բեգլարյանի ու Տարոն Մարգարյանի քաղաքական թիմի առաջնորդն է։ Թե որ դիրքում, որ դերում մենք կտեսնենք պարոն նախագահին, թե պարոն նախագահն իրեն կտեսնի, ժամանակը կգա, կքննարկենք։ Բայց այն, որ նա մեր քաղաքական թիմի առաջնորդն է, դա անբեկանելի ճշմարտություն է։

Սա մեջբերում է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի lragir կայքին տված մի հարցազրույցից: Այն ,որ Սերժ Սարգսյանը Շարմազանովի համար անփոխարինելի է և Շարմազանովը միշտ էր երկրպագել է Սերժ Սարգսյանին, դրանում երկու կարծիք լինել չի կարող այնքան ժամանակ, քանի դեռ Շարմազանովը իր պաշտոնին է: Բայց այն, որ վարչապետ Կրեն Կարապետյանի համար նախագահը անփոխարինելի է, ու պիտի երկրպագի Սերժ Սարգսյանին, այստեղ կասկածելու տեղիք կա: Կարեն Կարապետյանը իր կյանքի ինչ- որ ժամանակահատվածում կարողացել է ինքնուրույն ճանապարհ անցնել հարթելով խնդիրները` կայանալ, և հենց դրա համար էլ Կարեն Կարապետյանը ի տարբերություն Շարմազանովի, ասում է, որ այո, իրեն 2018-ից հետո ուզում է տեսնել վարչապետի աթոռին: Այսօր`2018-ին ընդառաջ, բավականին լուռ, բայց ուշագրավ պայքար է ընթանում Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի կողմնակիցների մրջև: Բայց հանկարծ Շարմազանովը խախտում է լռությունը ու առաջարկում կուսակցություն ստեղծել իրենց առաջնորդին չերկրպագողներին:Եթե ամեն ինչ լինի այնպես, որ ուզում է Կարեն Կարապետյանը, այո, հնարավոր է, որ այսօրվա վարչապետը վաղն ունենա իր կուսակցությունը, բայց արդեն առանց շարմազանովների, որովհետև որևէ մեկը հաստատ չի ուզենա իր վրա վերցնել ՀՀԿ-ի խարանը, կուսակցություն, որ ամեն ինչ արեց երկիրը դատարկելու համար,քառօրյա պատերազմում մարդկային զոհեր տալու և հողեր տանուլ տալու համար, սեփական ժողովրդին սովի ճիրաններում պահելու համար: Այնպես որ,չի բացառվում, որ Կարեն Կարապետյանը ունենա իր կուսակցությունը,եթե հաշվի առնենք նաև այն, որ ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանի դեմքով ձայներ հավաքեց:

Check Also

44-օրյա արյունալի և մեր երկրի համար կործանարար պատերազմում պաշտոնական Կիևը անթաքույց աջակցում և ողջունում էր Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի և Հայաստանի

Ներկայումս Հայաստանը ևս կանգնած է աշխարհաքաղաքական ջրբաժանին: Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն կողմնորոշվում, թե …