Breaking News

Երկկողմանի բացվել է Աշտարակի կամրջի երթևեկությունը

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առաջին տրանշի Երևան — Աշտարակ ճանապարհի 23.686կմ հատվածում գտնվող կամրջի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից  հայտնում են, որ աշխատանքներն իրականացվել են երկու փուլով։ Հերթականությամբ երթևեկության համար փակվել են կամրջի ձախ, ապա աջակողմյան երթևեկելի գոտիները։

Վերանորոգվել են կամրջի բարձր հենարանները, նորացվել են էստակադայի հատվածի դեֆորմացիոն կարերը, ամբողջությամբ հիմնանորոգվել է երթևեկելի մասը, կատարվել է օրտոտրոպ սալերի հիդրոմեկուսացում, դրենաժային համակարգի տեղադրում, աջակողմյան հատվածի արգելափակոցները փոխարինվել են նորով, տեղադրվել են երկշերտ ասֆալտաբետոնե ծածկ, նոր ճանապարհային նշաններ և անվտանգության տարրեր։

Վերանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել էր 2016թ.-ին։ Շինարարությունն ավարտվել է երաշխիքային ժամկետի շրջանակներում:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …