Breaking News

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են «04»-ն ու Opel-ը, կա վիրավոր

Shamshyan.com-ի հաղորդմամբ`այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23.5-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ՝ 37-ամյա Սարգիս Մարտիրոսյանի վարած ВАЗ 2104 մակնիշի 34 TQ 205 համարանիշի և Գյումրի քաղաքի Լալայան փողոցի բնակիչ՝ 24-ամյա Անդրանիկ Հլոյանի վարած Opel մակնիշի 34 ԼZ 877 համարանիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, իսկ Opel-ի ուղևոր՝ Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ՝ 24-ամյա Լյուդվիգ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …