Breaking News

Կնոջ լռությունը ավելի վտանգավոր է, քան բառերը։

Հարգելի տղամարդիկ, մի վախեցեք կոնֆլիկտներից, վախեցեք այն օրվանից, երբ կինը կլռի, դա նշանակում է, որ նա այլևս պայքարելու ցանկություն չունի և առանց հետ նայելու կհեռանա: Հիշեք, որ կանայք խոսում են հույզերի լեզվով: Երբ կինը վիճում է, և հարաբերություններ է պարզում, դա չի նշանակում, որ ձեր հարաբերությունները քայքայման եզրին են, ընհակառակը, նա անհանգստանում է ձեզ համար, նշանակում է ձեր հարաբերությունները կարևոր են նրա համար:

Արեք ամեն հնարավոր բան, նրան հանգստացնելու համար, փորձեք խելամիտ կոմպրոմիսի գալ: Երբեմն կանայք հույզերին զարկ տալով ավելի շատ բան են ասում, քան ասելով ես քեզ սիրում եմ: Այդպես նրանք մարտնչում են հանուն սիրո: Կոնֆլիկտները հարաբերությունների նորմալ և անբաժանելի մասն են: Դրանք հնարավորություն են տալիս ավեի լավ ճանաչել միմյանց: Եվ հիշեք, եթե ինչ որ մեկն ասում է, որ երբեք հարաբերություններ չի պարզում, նշանակում է նա խաբում է:

Տարաձայնությունները մեր կյանքի մի մասն են: Ի վերջո մենք ունենք տարբեր կարծիքներ, տարբեր ճաշակ: Մենք տարբեր ենք և երբեմն բախումներն անխուսափելի են: Անհանգստացեք , երբ կինը լռում է, որովհետև, երբ կինը լռում է, նա դադարում է պայքարել ձեզ համար: Երբ կինը սիրում է, նա պատրաստ է պայքարել մինչև վերջ: Եթե նա լռում է, ուրեմն պատրաստ է ազատ թողնել ձեզ, նշանակում է նա այլևս չի վախենում ձեզ համար, դուք նրա համար այլևս նշանակություն չունեք:

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …