Breaking News

Նիհարեցնող հնգյակ. հայտնի են այն ըմպելիքները, որոնք կարելի է խմել քնելուց առաջ ավելորդ քաշից ազատվելու համար

Ի ուրախություն նիհարողների կան ընպելիքներ, որոնք օգնում են մկանային զանգված ավելացնել, կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը և ավելի բարեկազմ են դարձնում, գրում է medikforum.ru-ն:
Կարդացեք նաև

Հիպերտոնիայի վեց տագնապալի նախանշան, որոնց պետք է ուշադրություն դարձնել

Մասնավորապես, քնելուց առաջ օգտակար է մի բաժակ սենյակային ջերմաստիճանի կաթ խմել, որը պարունակում է տրիպտոֆան և կալցիում, ինչպես նաև հարուստ է սպիտակուցներով:

Նիհարելուն կարող է օգնել փոքր բաժակով խաղողի հյութը: 2015 թվականի հետազոտության համաձայն, խաղողում պարունակվող ռեսվերատրոլը սպիտակ ճարպի կալորիականությունը վերածում է գորշ ճարպի կալորիականության:

Կեֆիրը նույնպես օգնում է նիհարել: Դրա պրոբիոտիկներն ազդում են աղիքային միկրոբիոմի վրա` ավելացնելով առողջ բակտերիաների պոպուլյացիան: Այդ միկրոօրգանիզմների գործունեության արդյունքում կարգավորվում է մարսողությունը, ինչպես նաև ավելի լավ են յուրացվում են կենսանյութերը և հանքային նյութերը:

British Journal of Sports Medicine-ը տվյալներ է հրապարակել, որ կեֆիրը բարելավում է քունը, ինչպես նաև մեծացնում մարզումների արդյունավետությունը:

Փորձագետներն առանձնացնում են նաև երիցուկի թեյը, որն օրգանիզմում բարձրացնում է նյարդափոխադրիչ գլիցինի մակարդակը, ինչի շնորհիվ կարելի է ավելի արագ քնել:

Եվ, անշուշտ, ցանկի հաղթող ջուրը: Այն ունիվերսալ ըմպելիք է: Հաստատվել է, որ քնելուց առաջ մի փոքր ջուրը բարձրացնում է վերականգնողական էֆեկտը քնի ժամանակ: Կարևորը չափը չանցնելն է:

Check Also

Մոռացեք կշեռքի մասին. 6 կարծրատիպային սխալներ նիհարելու ճանապարհին

Դուք ժամերով քրտնում եք մարզասրահում, սահմանափակում եք սննդի չափաբաժինը, բայց այդպես էլ ոչինչ չի՞ ստացվում: …