Breaking News

Ինչու «ՍԱՍ» սուպերմարկետի հայտնի դեպքով քրգործ չի հարուցվել. Գլխավոր դատախազի պարզաբանումը

«ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակիցների հանդիպման հայտնի դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել, քանի որ ապացույցները բավարար չեն եղե, նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ հավելելով, որ եթե գործը դատարան չի գնացել, անձը դատի չի տրվել, դա նշանակում է, որ ապացույցները բավարար չեն եղել:

Ըստ նրա՝ հանդիպման ձայնագրությունները կարևոր փաստական տվյալներ են, սակայն ձայնագրության կատարման պայմաններով պայմանավորված ինքը կարող է ապացույց համարվել կամ չհամարվել. «Վստահ եղեք, եթե մենք հնարավորություն ունենայինք կատարված արարքում որևէ մեկին պատասխանատվության ենթարկել, մի վայրկյան չէինք հապաղի: Որքանով ինձ հայտնի է, ոչ մի չպարզված հանգամանք այդ գործով չի եղել, պարզվել են բոլոր հանգամանքները, որոնք հանցակազմ չեք պարունակել: Այդ քրեական գործը հարուցվել էր ընտրակաշառք տալու միջոցով համապատասխան անձանց ընտրական իրավունքի սահմանափակման կամ խոչընդոտման փաստով: Այդ քրեական գործով դրա վերաբերյալ տվյալներ չեն պարունակել: Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում»,- ընդգծել է Արթուր Դավթյանը:

Հիշեցնենք՝ Hayastan24.Com կայքի հրապարակած ձայնագրությունում, «ՍԱՍ» ընկերության վերադասն իր աշխատակիցներին հորդորում էր՝ ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններին, աշխատել և ձայներ բերել  Արտակ Սարգսյանի («ՍԱՍ-ի Արտակ») օգտին: Ձայնագրությունում հնչում էին սպառնալիքներ՝ ձայն չբերելու դեպքում աշխատղները կհեռացվեն աշխատանքից, իսկ  ամենաշատ ձայն բերողին խոստացան ուղևորել սիրո քաղաք՝ Փարիզ:

Աղմկահարույց ձայնագրությունից հետո, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ գործն ուղարկվեց  ՀՔԾ՝ հանգամանքները ստուգելու նպատակով: Այնուհետև, հարուցվեց քրեական գործ՝ ՔՕ 154.2հոդվածի հատկանիշներով, (թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով)։

Սակայն, Հատուկ քննչական ծառայությունը` «հանցակազմի բացակայության հիմքով» կարճեց ՍԱՍ-ի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը:

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …