Breaking News

Մխիթարյանի երկրպագուները «գրոհել են» Մոուրինյոյի Instagram-ի էջը

Հայաստանի հավաքականի և անգլիական «Ման. Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները «գրոհել են» «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ինստագրամյան էջը, տեղեկացնում է Manchester Evening News-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, երկրպագուները, որոնց մեծ մասը հայեր են, մարզչի սոցիալական էջում մեկնաբանություններ են թողել և պորտուգալացուն հորդորել թիմի կազմ վերադարձնել հայ ֆուտբոլիստին:

Մոուրինյոն վերջին խաղերում Մխիթարյանին չի ընդգրկում «Ման. Յունայթեդ»-ի հայտացուցակում: Պորտուգալացու խոսքերով, հայ կիսապաշտպանը հիասթափեցրել է իր խաղով:

Check Also

Ռեալը ցանկանում է ձեռք բերել Արսեն Զախարյանին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Այս մասին, armsport-ի փոխանցմամբ, հայտնում …