Breaking News

ՈՒշադրություն. Հայաստանի շուկայում հայտնվել է պլաստիկե բրինձ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հայաստանի շուկայում հայտնվել է տարօրինակ բրինձ, որը դժվար է եփվում, գարշահատ է ու տարօրինակ համ ունի։ Բրնձի ու մի քանի այլ մթերքի հետ կապված ահազանգ է ներկայացվել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն»,-ահազանգում է լրագրող Նարինե Կիրակոսյանը։

Օրինակ՝ Չինաստանը ևս սկսել է արտադրել պլաստիկ բրինձ, գրում է  vesti.ru-ն՝  տեղեկացնելով, որ կեղծ բրինձը պատրաստվում է հիմնականում քաղցր կարտոֆիլից և սինթետիկ խեժից: Այս բաղադրիչների խառնուրդից հնարավոր է պատրաստել ձավարեղեն, որը շատ նման է բրնձի:

Ահա, թե ինչպես տարբերել կեղծ բրինձը՝ իրականից․

1. Կեղծ բրինձը լվանալիս բաժակի մեջ լցված ջրի վերևի հատվածում կառաջանա թանձր սպիտակ շերտ:
2. Իսկական բրինձը կսուզվի բաժակի ջրում ի տարբերություն կեղծի:
3. Պլաստիկ բրինձը կայրվի, իսկ բոցից կտարածվի տարօրինակ բուրմունք:
4. Իրական բրինձը մի քանի օր վաճառասեղանին մնալուց հետո կբորբոսնի, հակառակ դեպքում այն կեղծ է:

 

 

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …