Breaking News

Իտալական գյուղերից մեկում դարձյալ 1 եվրոյով տներ են վաճառվում, այս անգամ՝ Հռոմի մոտակայքում

Իտալիայում տարածում գտած 1 եվրո արժողությամբ տների վաճառքը հիանալի հնարավորություն է նրանց համար, ովքեր ցանկանում են նոր կյանք սկսել նոր միջավայրում:

Այս մասին գրում է CNN-ը՝ ներկայացնելով նման առաջարկով հանդես եկող հերթական գյուղը, որը  մայրաքաղաք Հռոմի մոտակայքում է: Խոսքը Մաենցա ավանի մասին է, որը գտնվում է Լացիո շրջանում:

Պատմական ավանում, որտեղ ժամանակին բնակվել են հովիվներն ու հնագույն ցեղերը, այժմ տասնյակ լքված տներ կան, որոնց համար էլ նոր բնակիչներ են փնտրում:

Քաղաքապետ Կլաուդիո Սպերդուտին նշել է, որ «վերածննդի» ծրագիր է գործարկում՝ նպատակ ունենալով նոր շունչ տալ իր հայրենի քաղաքին: Ընդհանուր առմամբ, մոտ 100 տուն է առաջարկվում հետաքրքրված անձանց: Տուն գնելու համար դիմումներն առաջին փուլում ընդունվում են մինչև օգոստոսի 28-ը:

Նրանք, ում կհաջողվի տուն ձեռք բերել Մաենցայում, պարտավորվելու են վերանորոգել տունը երեք տարվա ընթացքում և 5000 եվրոյի ծավալով ավանդի երաշխիք տալ, որը կվերադարձվի վերանորոգման աշխատանքներն ավարտելուն պես:

 

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …