Breaking News

Կոմիտասի «Երևան Սիթի» սուպերմարկետում հափշտակել են «Յուքոմ» ՍՊԸ-ի սպասարկման կենտրոնի ղեկավարի խոշոր գումարը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 9-ին, Կոմիտասի պողոտայի 6/2 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում կատարված գողության փաստով։

Երևանի բնակիչ՝ 29-ամյա Արթուր Պետրոսյանը Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ 16։00-ից 16։30-ն ընկած ժամանակահատվածում նշված «Սիթի»-ի թիվ 108 տաղավարի հանդերձարանից իր բաճկոնի գրպանից գողացել են 200 հազար դրամ։

Ա. Պետրոսանը «Յուքոմ» ՍՊԸ սպասարկման կենտրոնի ղեկավարն է։

Check Also

ՖՈՏՈ. Երևանյան բնակարանում հայտնաբերել են 24-ամյա աղջկա՝ անգիտակից վիճակում

Երեւանում դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման …