Breaking News

Ադրբեջանի զինված ուժերը զոհերին և վիրավորներին թաքցնում է «դժբախտ պատահարներով»

Վերջին մի քանի օրերի ընթացքում ադրբեջանական կողմը առավել ակտիվությամբ տարածում էր լուրեր առաջնագծից, իբր հայկական կողմը սահմանին սադրում է: Նման լուրեր տարածվում են այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը պատրաստվում է դիվերսիոն գործողություններ կատարել կամ արդեն կատարել է ու զոհեր ունի, որոնց մոտակա օրերս պետք է որևէ դժբախտ պատահարով հայտնել:

Այսօր արդեն լուսաբանվեց «դժբախտ պատահարը»՝ Եվլախ-Զակատալա ավտոմայրուղու վրա`Շեքիի շրջանում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով` կա 3 զոհ և 5 վիրավոր:

Սա զաքիրհասանովյան մարտավարությունն է, որի շնորհիվ արդեն երկար տարիներ ադրբեջանական բանակը քողարկում էր իր ձախողած հարձակումները և զոհերի մարմինները պահելով մսի կոմբինատների սառնարաններում, օրեր անց իբր ավտովթարի կամ այլ պատահարի արդյունքում մահացած ներկայացնում է հանրությանը:

Ադրբեջանցի դիվերսանտների ընտանիքի անդամները ևս տեղյակ չեն լինում իրենց հարազատի որպիսության կամ տեղանքի վայրի մասին, քանի որ մինչ դիվերսիայի գնալը նրանք տեղեկացնում են, որ գնում են զորավարժության կամ սեմինարների, այդ կերպ զինված ուժերը կարողանում են մի քանի օր պահել զոհվածներին կամ վիրավորներին:

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …