Breaking News

Հայաստանն ամենացածր աշխատավարձ ստացող եվրոպական երկրների ցանկում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը (աղյուսակ)

Ուկրաինացի փորձագետները կազմել են Եվրոպայում ամենացածր միջին աշխատավարձ ունեցող պետությունների ցանկը, ըստ որի՝ ամենացածր միջին աշխատավարձ ստացող երկիրը Ուկրաինան է՝ 190 եվրո: Երկրորդ տեղում Մոլդովան է՝ 216 եվրո, որին հաջորդում է Ադրբեջանը՝ 232 եվրո, իսկ չորրորդ տեղում Հայաստանն է՝  251 եվրո: Հայաստանին հաջորդում է Վրաստանը՝ 293 եվրո միջին աշխատավարձով:

Միջին աշխատավարձի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Շվեյցարիայում՝ 4421 եվրո, այնուհետև Իսլանդիայում՝ 3440 եվրո, ապա Նորվեգիայում՝ 3405 եվրո:

Ընդհանուր առմամբ, ցանկում ներառվել է 24 պետություն:

 

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …