Breaking News

Ներողամիտ եք եղել, որովհետև չարաշահումներ անողները ՀՀԿ անդամ են եղել. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ:» -հատված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից:

Ներողամիտ եք եղել, որովհետև չարաշահումներ անողները ՀՀԿ անդամ են եղել, ներողամիտ եք եղել, որովհետ այդ համայնքային թալանչիները ընտրությունների ժամանակ ապահովել են Ձեր հաղթանակները, ներողամիտ եք եղել, որովհետև այդ մարդիկ անգամ ընտրությունները պարտվելուց հետո մանդատագողություն են արել և կրկին ներվել։
Ամփոփելով խոսքս վերջում նշեմ, որ իզուր չէ, որ Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության տվյալներով Հայաստանը Բոլիվիայի և Վիետնամի հետ միասին 176 երկրների շարքում կիսում է 113-ից 115-րդ տեղերը։

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …